Մեր մասին

Ո՞վ ենք
Մեր առաքելությունը

Պաշտպանելով խոցելի խմբերի իրավունքները և հզորացնելով կանանց՝ մենք նպաստում ենք Վրաստանի հասարակության բոլոր անդամների համար հավասար, ո’չ խտրական և ո’չ բռնի միջավայրի ստեղծմանը:

Մեր տեսլականը

Աշխարհ, որտեղ քաղաքացիների իրավունքները հավասարապես պաշտպանված են, և նրանք ունեն հավասար հնարավորություններ հասարակության մեջ:

Մեր արժեքները

Հստակ արժեքներ ունենալն օգնում է մեզ աշխատել որպես թիմ և որոշումներ կայացնել ընդհանուր նպատակներին հասնելու համար:

Արդարություն և հավասարություն

Մենք հավատում ենք, որ փոփոխությունները սկսվում են հենց մեզնից, ուստի մեր թիմում և աշխատանքային գործընթացներում առաջնորդվում ենք արդարության և հավասարության սկզբունքներով։

Կարեկցանք և համերաշխություն

Կարեկցելու կարողությունը մեր աշխատանքի ամենակարևոր կոմպոնենտն է: Աշխարհը հաճախ դաժան և անարդար է, հետևաբար մենք հարգանքով ենք վերաբերվում մեր շահառուներին, գործընկերներին և աշխատակիցներին:

Նվիրվածություն աշխատանքին

Այն խնդիրները, որոնց վրա մենք աշխատում ենք, և մարդկային պատմությունները, որոնց հետ առնչվում ենք, երբեք հեշտ չեն, բայց մենք միշտ ուժ ենք գտնում շարունակելու պայքարել, քանի որ գիտակցում ենք մեր աշխատանքի կարևորությունը:

Ներառականությունը և բազմազանությունը

Մենք հավատում ենք, որ տարբեր հեռանկարները ընդլայնում են մտածողությունը, ուստի մենք ձգտում ենք մեր թիմի օրինակով կառուցել այնպիսի մշակույթ, որտեղ բոլորի համար տեղ կա ՝ անկախ ծագումից և ինքնությունից:

Ազնվություն և թափանցիկություն

Մենք բաց ենք աշխատում ցանկացած հարցում, և մյուսներից նույնն ենք ակնկալում։ Սա ապահովում է վստահության ձևավորումը և հարաբերությունների ամրապնդումը թիմի ներսում և դրսում:

Կանանց ուժը միասնության մեջ է, սա պետք է իմանա յուրաքանչյուր կին։ Եթե մենք՝ կանայք միմյանց չլքենք, ուրեմն կարող ենք ամեն ինչ անել։

Բայա Պատարայա՝ գործադիր տնօրեն

Պատմություն

«Սափարի» պատմությունը սկսվում է 2001 թվականից, մի համարձակ կնոջից, մասնագիտությամբ հոգեբույժ և հոգեվնասվածքաբան՝ Նինո Մախաշվիլին։ Նա առաջիններից էր, ով սկսեց աշխատել բռնության զոհերի առջև առաջացած մարտահրավերների վրա, որոնց այն ժամանակ երկրում պատշաճ ուշադրություն չէր դարձվում։

Նրանց աջակցելու համար՝ «Սափարի» տեսքով, սկզբում ստեղծեց վերականգնողական կենտրոն, իսկ հաջորդ տարի՝ Վրաստանում առաջին ապաստարանը ընտանեկան բռնության զոհերի համար։ Բնականաբար, մասշտաբները փոքր էին, բայց այնտեղ բնակվող կանայք ստացել են անհրաժեշտ բոլոր օգնությունները։

2005 թվականին «Սափարի»-ի կյանքում նոր էջ սկսվեց. Այն ղեկավարում էր Նատալյա Զազաշվիլին՝ Վրաստանում հոգեվնասվածքաբանության ոլորտում առաջամարտիկներից մեկը։ Չնայած ընթացիկ ֆինանսական մարտահրավերներին, նա չդավաճանեց կազմակերպության տեսլականին, ապաստարանը տեղափոխեց իր սեփական բնակարան և ինքն իր վրա վերցրեց բոլոր ծախսերը։ Այսպես աշխատեց «Սափարին» երկու տարի, իսկ հետո կամաց-կամաց սկսեց ընդլայնել կազմակերպության ծառայությունները և լրացուցիչ ձևերով նպաստել կանանց հզորացմանը:

2013 թվականից մինչ օրս «Սափարի» տնօրենը Վրաստանում ֆեմինիստական շարժման առաջնորդն է, ֆեմինիստ ակտիվիստ և մարդու իրավունքների պաշտպան՝ Բայա Պատարայան։ Նա շարունակեց «Սափարի»-ի հիմնադիրի գործը և փորձեց կանանց իրավունքները դարձնել երկրի կարևորագույն խնդիրներից մեկը։ Նրա ղեկավարման սկզբից կազմակերպության գործունեությունը զգալիորեն ընդլայնվել է և ընդգրկել է կանանց իրավունքներին առնչվող գրեթե բոլոր խնդիրներին։

Այսօր մենք իրավաբանական օգնություն ենք ցուցաբերում կանանց ամբողջ երկրում՝ ֆիզիկական, հոգեբանական, սեռական և տնտեսական բռնության հարցերում:

Բացի այդ, մենք պարբերաբար հետազոտություններ ենք անցկացնում, կազմակերպում ենք սոցիալական քարոզարշավներ և նպաստում կանանց իրավունքների շուրջ հանրային իրազեկվածության աճին: