Հեղինակ՝ Քրիստինա Օքրոյան
Շատ հաճախ կարելի է լսել, թե ինչպես են երեխաներին և հատկապես պատանիներին հարցնում, թե ինչ կուզեին նրանք դառնալ, կամ ինչ մասնագիտություն կուզեին ունենալ:
Մասնագիտություն ընտրելը բավականին բարդ կարող է լինել, մանավանդ եթե պատանին լավ չի կողմնորոշվում, թե ինչ նախասիրություններ ունի, ուստի նրան անհրաժեշտ է որոշակի օգնություն: Այսինքն այդ պահին միակ ելք ցույց տվողը ծնողը կարող է լինել` օգնելով երեխային հասկանալ իր նախասիրությունները և ցանկությունները:
Կամ ծնողները կարող են երեխային պատմել տարբեր մասնագիտությունների մասին, բացատրել դրանց էությունը, ծանոթացնել այդ մասնագիտությունների տեր մարդկանց հետ: Այդ դեպքում երեխայի համար որոշում կայացնելը մի փոքր ավելի հեշտ կլինի։
Երբեմն տեսնում ենք, թե ինչպես է մասնագիտությունը փոխանցվում նույն ընտանիքի մի սերնդից մյուսին: Հետազոտությունները պարզել են, որ դա չափազանց դրական երևույթ է, հատկապես այնպիսի մասնագիտությունների դեպքում, ինչպիսիք են դիվանագիտությունը, բժշկությունը, ռազմական գործը: Դա կարող է նաև, որպես մոտիվացիա լինել երեխայի համար քանի, որ երեխան միշտ հավատում և ընդունում է ծնողի որոշումը և ընտրությունը, այդ կերպ երեխան ավելի վստահ և հեշտ կկարողանա սովորել և ապագայում կիրառել այդ մասնագիտությունը:
Սակայն հիմա երիտասարդները շատ հաճախ կատարում են սխալ ընտրություն մասնագիտության հարցում և կանգնում մի շարք խնդիրների առաջ:
Մենք միշտ գտնվում ենք երեք ընտրության առջև` սիրտ, միտք, հասարակություն։ Սիրտը ասում է այն ինչ մենք ենք ցանկանում, միտքն ավելի շատ տանում է ապահով ճանապարհով և բարելավում ապագան( օրինակ՝ մասնագիտությունը, որը ավելի շատ գումար կբերի)։ Եւ հասարակության կարծիք, որը քեզ ցուցումներ է տալիս մասնագիտություն ընտրելու ճանապարհին, ու ցավոք շատերս ենթարկվում ենք, այդ հասարակության կարծիքին:
Եվ հիմնականում նրանք հետագայում, երբ արդեն անցնում են աշխատանքի, կամ նույնիսկ երբ դեռ սովորում են, հասկանում են, որ դա իրենց դուր չի գալիս, որ դա «իրենցը չի»: Կարծում եմ, շատերս ենք տեսել, թե ինչպես են աշխատում այն «մասնագետները», ովքեր իրենց աշխատանքը/մասնագիտությունը չեն սիրում: Բացի այդ, դա նաև թույլ չի տալիս, որ մարդն իրեն երջանիկ զգա:
Ես ինքս հիմա ունեմ երեք մասնագիտության ընտրության հնարավորություն` լրագրող, իրավաբան և համակարգչային տեխնոլոգիաների մասնագետ, ու հիմա ամենացավոտ իրականությունն է իմ մոտ. ես երեք մասնագիտությունն էլ սիրում եմ:
Բայց ամենակարևորը եկեք կատարենք մտածված և խելամիտ, որոշումներ այդ ճանապարհին և կարողանանք օգնել մեր երեխաներին մասնագիտություն ընտրելու հարցում, քանի որ այդպիսով (բացի մյուս բոլոր հարցերից) մենք կօգնենք նրանց նաև ավելի երջանիկ լինել:
——————-
ჩემი პროფესია
ავტორი ქრისტინე ოქროიანი
ხშირად მოისმენთ: ბავშვებს, განსაკუთრებით ახალგაზრდებს, ეკითხებიან, ვინ სურთ, გახდნენ ან რა პროფესია უნდათ, ჰქონდეთ.
პროფესიის არჩევა შეიძლება საკმაოდ რთული იყოს, განსაკუთრებით იმ შემთხვევაში, თუ მოზარდმა არ იცის, რა არის მისი პრეფერენციები, ამიტომ მას დახმარება სჭირდება.
ან მშობლებს შეუძლიათ, ბავშვს უამბონ სხვადასხვა პროფესიის შესახებ, აუხსნან მათი არსი, გაეცნონ ამ პროფესიის ადამიანებს, ამ შემთხვევაში ბავშვს ცოტა გაუადვილდება გადაწყვეტილების მიღება.
ხანდახან ვხედავთ, როგორ გადადის პროფესია ერთი და იმავე ოჯახის ერთი თაობიდან მეორეზე. კვლევამ აჩვენა, რომ ეს ძალიან პოზიტიური ფენომენია, განსაკუთრებით ისეთ პროფესიებში, როგორიცაა დიპლომატია, მედიცინა, სამხედრო სამსახური. ამ გზით ბავშვი იქნება უფრო თავდაჯერებული, უფრო ადვილად ისწავლის, მიმართავს პროფესიას მომავალში.
მაგრამ ახლა ახალგაზრდები ხშირად არასწორ არჩევანს აკეთებენ პროფესიაში და არაერთი პრობლემის წინაშე დგანან.
ჩვენ ყოველთვის სამი არჩევანის წინაშე ვდგავართ: გული, გონება, საზოგადოება, ანუ გული ამბობს იმას, რაც გვინდა, გონებას უფრო მეტად მივყავართ უსაფრთხო და გაუმჯობესებული მომავლისკენ (მაგალითად, პროფესია, რომელიც მეტ ფულს მოიტანს). ხშირად, გონება მართავს პროფესიის არჩევის პრინციპს და სამწუხაროდ, ბევრი ჩვენგანი ემორჩილება ამ საზოგადოებრივ აზრს.
ძირითადად, მოგვიანებით, როცა სამსახურში მიდიან, ან თუნდაც ჯერ კიდევ სწავლობენ, ხვდებიან, რომ ეს არ მოსწონთ, რომ „მათი არ არის“. ვფიქრობ, ბევრ ჩვენგანს გვინახავს, როგორ მუშაობენ „პროფესიონალები“, რომლებსაც არ მოსწონთ თავიანთი საქმე/პროფესია. ეს მდგომარეობა საშუალებას არ აძლევს ადამიანს, თავს ბედნიერად იგრძნოს.
ახლა მაქვს საშუალება, ავირჩიო სამი პროფესია: ჟურნალისტი, იურისტი, კომპიუტერული ტექნოლოგიების სპეციალისტი და ახლა ჩემთვის ყველაზე მტკივნეული რეალობა ის არის, რომ სამივე პროფესია მიყვარს.
მაგრამ მთავარია, პროცესში მივიღოთ გააზრებული, გონივრული გადაწყვეტილებები, შევძლოთ, დავეხმაროთ ჩვენს შვილებს პროფესიის არჩევაში, რადგან ასე, სხვა საკითხებთან ერთად, დავეხმარებით მათ, იყვნენ უფრო ბედნიერები.