





Անհավասար վերաբերմունքի և խտրականության պատճառները կարող են լինել՝ հանրային իրազեկվածության ցածր մակարդակը, կարծրատիպային վերաբերմունքը, միմյանց խնդիրների ըմբռնման և ընկալման ցածր մակարդակը և այլն:

Ընդհանուր առմամբ, մեծամասնության խմբերի պատկերացումները փոքրամասնությունների խնդիրների վերաբերյալ էականորեն տարբերվում են փոքրամասնությունների ընկալումներից իրենց առջև ծառացած խնդիրների վերաբերյալ: Հետազոտության համաձայն՝ հարցված տղամարդկանց 41%-ը կարծում է, որ կանայք խնդիրներ չեն ունենում, սակայն այս կարծիքի հետ համաձայն է հարցված կանանց միայն 28%-ը։ Երեք անգամ ավելի շատ էթնիկ վրացիներ (29%), քան էթնիկ հայերը (10%) և էթնիկ ադրբեջանցիները (12%) կարծում են, որ էթնիկ փոքրամասնությունները չեն դժգոհում Վրաստանում առկա խնդիրներից:



————-
დისკრიმინაციის აკრძალვა
ავტორი ჯივან მკრტჩიანი










