Սափարիի օգնությամբ և հաշտարարությամբ՝ Ռենադա Զորողլյանը տարիներ անց առաջին անգամ հանդիպեց իր երեխաներին:
Ախալցխայում բնակվող Ռենադա Զորողլյանը Սափարիին դիմել է 2023 թվականի մարտ ամսին։ Ռենադան Վրաստանի քաղաքացի է, ամուսնու և երեխաների հետ ապրել է Հայաստանում, սակայն 2020 թվականին առողջական վիճակի վատթարացման պատճառով վերադարձել է Վրաստան` ծնողների մոտ, քանի որ Հայաստանում անհրաժեշտ ընթացակարգերը չեն ֆինանսավորվել։ Դրան զուգահեռ՝ ամուսինը բաժանվել է նրանից՝ առողջական ծանր վիճակի պատճառով, երեխաների հետ մնացել է Հայաստանում, իսկ Ռենադայի շփումը երեխաների հետ սահմանափակվել է։ 3 տարի մայրը հնարավորություն չի ունեցել տեսնելու երեխաներին ու շփվելու նրանց հետ։
Սափարին օգնության համար դիմել է Հայաստանում կանանց իրավունքների հարցերով զբաղվող գործընկեր կազմակերպությանը՝ «Impact Innovations Institute»-ին, որի միջնորդությամբ`առանց դատական գործընթացի, օգոստոսին վերականգնվել է հեռախոսային կապը Ռենադայի երեխաների հետ, իսկ դեկտեմբերին հայրը երեխաներին բերել է Վրաստան և նրանք հանդիպել են իրենց մորը։