Գործեր

Սափարիի աշխատանքը. Մայրիկին օգնեցինք` վերականգնել հարաբերությունները երեխաների հետ

Սափարին Ռենադա Զորողլյանին, ում ամուսինը թույլ չէր տալիս երեխաների հետ շփվել, առաջին անգամ հանդիպեց մարտ ամսին, և Հայաստանում Սափարիի գործընկեր կազմակերպության՝ «Impact Innovations Institute»-ի աջակցությամբ, օգնեց առանց դատական գործընթացի` վերականգնել հարաբերությունները երեխաների հետ:

Սափարիի շահառուն՝ Ռենադա Զորողլյանը, իր ամուսնու և երկու երեխաների հետ ապրում էր Հայաստանում։ Առողջության վատթարացման պատճառով ամուսինը բաժանվել է նրանից, և կինը ստիպված է եղել Հայաստանից վերադառնալ Վրաստան, քանի որ Վրաստանի քաղաքացի է, և Հայաստանում անհրաժեշտ ընթացակարգերը չեն ֆինանսավորվել։ Վրաստանում վերջին մեկ ամսում Ռենադան երկու վիրահատության է տարել, ինչի համար անհրաժեշտ փաստաթղթերը հավաքելու ընթացքում նրան օգնել է Սափարիի սոցիալական աշխատողը:

Ռենադայի ամուսինը թույլ չէր տալիս նրան տեսնել երեխաներին կամ շփվել նրանց հետ։  Այսօր, Սափարիի ակտիվ ներգրավվածությամբ և միջնորդությամբ, Ռենադան կարողացավ վերականգնել երեխաների հետ շփումը հեռախոսով։ Հայրը, նրանց փաստաթղթերը կարգավորելուց հետո, երեխաներին կբերի Վրաստան՝ հանդիպելու Ռենադային:

Եթե ​​ապրում եք Սամցխե-Ջավախեթիում և ունեք անվճար իրավաբանական օգնության կարիք, դիմե՛ք Սափարիի թեժ գծին՝ 599 407 603