Uncategorized

Սափարին հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ գենդերային բռնության թեմայով։

Սափարին՝ WISE ծրագրի շրջանակներում, հայտարարում է փոքր դրամաշնորհային մրցույթ` գենդերային բռնության թեմայով։

Սափարին՝ Mercy Corps Georgia-ի հետ համատեղ իրականացնում է ծրագիր․ «Կանանց նախաձեռնությունը անվտանգության և հավասարության համար» (WISE)։ Ծրագիրն աջակցում է Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը՝ (USDOS) :

WISE ծրագրի նպատակն է Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում փոքր դրամաշնորհներ առաջարկել այն տեղական հասարակական կազմակերպություններին, որոնք աշխատում են աղջիկների և փոքրամասնությունների խնդիրների, գենդերային ներառման և տնտեսական զարգացման, գենդերային բռնության (GBV) և բռնի ծայրահեղականության (VE) կանխարգելման և դրա դեմ պայքարի։

Ծրագրի շրջանակներում Սափարին հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որի արդյունքում կընտրվի 6 դիմորդ։ Յուրաքանչյուր դրամաշնորհի քանակը 3000 ԱՄՆ դոլարին համարժեք լարի է։

Գործունեություններ

Ծրագիրը խրախուսում է դրամաշնորհային մրցույթին մասնակցել բոլոր այն հասարակական կազմակերպություններին, որոնք իրենց գործունեությամբ կնպաստեն.

  • Կանանց և աղջիկների իրավունքների կամ երիտասարդների հզորացման վրա կենտրոնացած տեղական հասարակական կազմակերպությունների կարողությունների բարձրացմանը,
  • Համայնքի վրա հիմնված միջամտությունների մշակմանը և իրականացմանը, որի նպատակն է նվազեցնել՝ GBV-ին,
  • Կանանց, աղջիկներին և երիտասարդներին հզորացնելու համար՝ կրթական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը։

Չափանիշներ, որոնց պետք է համապատասխանեն դիմող կազմակերպությունները

  • Դիմորդը կարող է լինել միայն ոչ առևտրային կազմակերպություն,
  • Ցանկալի է, որ դիմորդն ունենա այս ոլորտում 2 տարվա աշխատանքային փորձ,
  • Փոքրամասշտաբ ծրագրի տևողությունը պետք է լինի 3-6 ամիս,
  • Ծրագրի թիրախային տարածաշրջանը պետք է լինի Սամցխե-Ջավախեթին:

Նախապատվությունը կտրվի այն դիմորդներին, ովքեր կհամագործակցեն տեղական կամ ազգային մակարդակի պետական ​​և հասարակական կազմակերպությունների հետ` ստորև թվարկված առաջնահերթ ոլորտներում: Նաև այն կազմակերպությունները, որոնց աշխատողների 70%-ը կանայք են։

Առաջնահերթ ուղղություններ.

  • Կանանց և աղջիկների իրավունքների վերաբերյալ իրազեկման արշավներ,
  • Ռեսուրսներ կամ ուսուցողական նախաձեռնություններ երիտասարդների հզորացման համար,
  • Տեղական իշխանության հետ քարոզարշավ։

Սահմանափակումներ

  • Գործառնական/սարքավորումների ծախսերը. Գործառնական/սարքավորումների ծախսերի համար (օրինակ՝ գրասենյակի վարձույթը, կոմունալ ծառայությունները, գույքագրումը) չպետք է հատկացվի ընդհանուր բյուջեի՝ 30%-ից  ավելին,
  • Մի՛ վնասիր. Գումար օգտագործելը արգելվում է, այնպիսի գործողությունների համար, որոնք կարող են վնասել շահառուների որևէ խմբի կամ շրջակա միջավայրին,
  • Դրամաշնորհները չեն կարող օգտագործվել անձնական օգտագործման համար,
  • Կրոնական կամ քաղաքական գործունեություն. Դրամաշնորհ օգտագործելը արգելվում է կրոնական գործունեության ֆինանսավորման կամ հատուկ կրոնական կամ քաղաքական գաղափարներ քարոզելու համար։

Դիմումի ընթացքը

Կազմակերպությունները պետք է ներկայացնեն ամբողջական հայտ՝ ծրագրի բովանդակային և ֆինանսական նկարագրությամբ:

Դրամաշնորհները կտրվեն 3000 ԱՄՆ դոլարին համարժեք լարիի չափով։

Հայտի ներկայացման վերջնաժամկետն է դեկտեմբերի 15-ը։

Կոնտակտային տվյալները

Ամբողջական հայտը պետք է ներկայացնել հետևյալ էլ. հասցեներով՝ akhvlediani@sapari.ge և wisegrants@mercycorps.org

Նամակի վերնագրում պետք է նշել՝ «The SSG Application 2023 Georgia»:

Հարցերի դեպքում, խնդրում ենք դիմել` akhvlediani@sapari.ge

Ինչպե՞ս կարող ենք մասնակցել:

Կազմակերպությունները` դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար.

  • Լրացրե՛ք էլեկտրոնային հայտը և ուղարկե՛ք այն վերը նշված էլեկտրոնային հասցեներին մինչև դեկտեմբերի 15-ը, Դիմումի ձև կազմակերպությունների համար Բյուջե
  • Ներկայացրե՛ք տեղեկատվություն դիմող կազմակերպության և անհատների/խմբերի մասին, որոնք կներգրավվեն փոքր դրամաշնորհային ծրագրում (CVs և SOWs);
  • Համաֆինանսավորման դեպքում տրամադրել տեղեկատվություն համահիմնադիրի, դոնորի և գործընկեր կազմակերպության/կազմակերպությունների և նախագծում նրանց ներգրավվածության մասին։
  • Ներկայացրե՛ք ցանկացած այլ փաստաթուղթ, որը կարող է վերաբերել դիմումին և օգնել ծրագրի ներկայացուցիչներին որոշում կայացնել:

Կարևոր ամսաթվերը

  • Դեկտեմբերի 8-ին ժամը 12:00-ին տեղի կունենա տեղեկատվական առցանց հանդիպում փոքր դրամաշնորհներ ստանալու հետաքրքրված կազմակերպությունների հետ։ Հետաքրքրված կողմերը պետք է գրեն էլեկտրոնային հասցեին՝ akhvlediani@sapari.ge
  • Հայտը պետք է ուղարկել էլեկտրոնային փոստով՝ akhvlediani@sapari.ge և wisegrants@mercycorps.org վրացերեն կամ հայերեն լեզուներով` 2023 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում։
  • Ցանկացած հայտ, որը ներկայացված կլինի դեկտեմբերի 15-ից հետո չի՛ դիտարկվի։
  • Ստացված հայտերի վերանայումն ու ընտրությունը կավարտվի մինչև 2024 թվականի հունվարի 5-ը։
  • 2024 թվականի հունվարի 10-ին տեղի կունենա շահառուների տեղեկատվական համդիպումը։

Անհրաժեշտ փաստաթղթեր՝